ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Իտալացիները անձամբ են հաշվեհարդար տեսնում իրենց բնակարնները կողոպտող հանցագործների հետ

Իտալացիները անձամբ են հաշվեհարդար տեսնում իրենց բնակարնները կողոպտող հանցագործների հետ
17.01.2014 | 12:13

Իտալիայում վերջին ինը տարիների ընթացքում կրկնապատկվել է մի շարք հանցագործությունների թիվը:

2004 -ից 2012 թ-ին Իտալիայում 114% -ով աճել են բնակարնների կողոպուտների դեպքերը: Այս մասին ասվում է Միլանի կրիմինոլոգիայի ինստիտուի զեկույցում, որը պատրաստվել է երկրի ներքին գործերի նախարարության տրամադրած տվյալների հիման վրա:
Ըստ պաշտոնական վիճակագրության, անցյալ տարի բնակարաններից և առանձնատներից կատարված կողոպուտի վերաբերյալ իրավապահ մարմիններին արված հայտարությունների թիվը գերազանցել 240 հազարը (100 հազար բնակչի հաշվով` 337,4 դեպք): Ինչպես նշում են հետազոտության հեղինակները, նման հանցագործությունների իրական թիվն ավելի բարձր է, քանի որ, նախ` վիճակագրությունը չի հաշվել այն դեպքերը, երբ բնակարանը բաց է եղել, սակայն ոչինչ չի գողացվել, և երկրորդ` երբ սեփականատերերը հաճախ հրաժարվում են դիմել ոստիկանություն, եթե վնասն աննշան է:
«Այսինքն, եթե նույնիսկ հիմնվում ենք միայն պաշտոնական տվյալների վրա, ապա ստացվում է, որ յուրաքանչյուր երկու րոպեի ընթացքում Իտալիայում թալանվում է ինչ-որ մեկի բնակարանը»,-ասվում է զեկույցում: Սակայն հետաքննողներին ամենից շատ անհանգստացնում է այն փաստը, որ բնակիչներն անձամբ են փորձում հաշվեհարդար տեսնել հանցագործների հետ` չսպասելով ոստիկանների ժամանելուն:
Վերջին նման դեպք տեղի է ունեցել դեկտեմբերին, Սերլե համայնքում (Լոմբարդի մարզ), որտեղ ամբոխը` կացիններով և մահակներով զինված, մահացու հարվածներ է հասցրել հանցագործին` անտառներում երկար որոնումներից հետո:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1924

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ